Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Որ դեպքում հանրաքվեն կբեկանվի

Որ դեպքում հանրաքվեն կբեկանվի
13.10.2015 | 13:29

Հանրաքվեի մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է հանրաքվեի անցկացումը բացառող հանգամանքները. հանրաքվե չի կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում, Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրությունը վերացվելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից սկսած՝ մեկ տարի միևնույն հարցի կամ միևնույն բովանդակությունն ունեցող հարցի վերաբերյալ չի կարելի անցկացնել կրկնակի հանրաքվե:

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ